Եվրամիությունը հայտարարել է, որ Բրյուսելը հավատարիմ է ՀԳՀԾ-ին

Աշխարհ 16.09.2020   10:40   20

Սթիվեն Քլեմենտը Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների  խորհրդի նիստում անհանգստություն հայտնելով Իրանի  ուրանի պաշարների ավելացման կապակցությամբ, հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները կատարել են ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները:

2018թ մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուսր գալուց հետո, Եվրամիությունը և եվրոպական եռյակը (Գերմանիա, Բրիտանիա և Ֆրանսիա) հավաստեցին պահպանել միջուկային համաձայնագիրը: Սակայն մինչ այժմ ոչ ԵՄ-ն ոչ էլ եվրոպական եռյակը, որև է գործնական քայլ չեն արել  այդ կապակցությամբ:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը 2019 թ. մայիսի 8-ին, հայտարարեց, որ Իրանը  աստիճանաբար կնվազեցնի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, նույն համաձայնագրի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն, կողմերի պարտավորություններն ու իրավունքները հավասարակշռելու նպատակով:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb