Եվրահանձնաժողովը պատրաստ է Ադրբեջանին միլիարդ եվրո տրամադրել

Աշխարհ 22.01.2019   13:45   252

Եվրահանձնաժողովը պատրաստ է ընդհանուր 1,1 միլիարդ եվրոյով սատարել Ադրբեջանում երեք տրանսպորտային նախագծերի իրականացումը։ Այս մասին հայտնել է Trend-ը։

Պլանի մեջ ընդգրկվել են հինգ լոգիստիկ կենտրոնների և Ալյատ ավանում ազատ առևտրի գոտու ստեղծումը, ինչպես նաև՝ «Արևելք-Արևմուտք» երկաթուղու արդիականացումը։ Առաջին երկու նախագծերը կֆինանսավորվեն պետական-մասնավոր գործընկերության հիման վրա, իսկ երրորդը՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հաշվին։

Նշվում է, որ ծրագրվում է աջակցություն ցուցաբերել նաև Արևելյան գործընկերության մյուս երկրներում իրականացվող նախագծերին։ Բոլոր նախագծերի իրականացման համար կպահանջվի մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրում և նախատեսվում է ընդհանուր առմամբ 4800 կմ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, 6 նավահանգիստների և 11 լոգիստիկ կենտրոնների շինարարություն։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon