Էվո Մորալեսը քաղաքական ապաստան է խնդրել Մեքսիկայից

Աշխարհ 12.11.2019   10:51   131
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի իշխանությունները համաձայնել են քաղաքական ապաստան տրամադրել Բոլիվիայի արդեն նախկին նախագահ Էվո Մորալեսին:

 Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Մորալեսի կյանքին սպառնացող վտանգը: Որոշման մասին հայտարարել է Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:

«Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է քաղաքական ապաստան տրամադրել պարոն Էվո Մորալեսին՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: Հենց նոր ինձ զանգահարել էր նախագահ Էվո Մորալեսը, որպեսզի ընդունի մեր առաջարկը: Նա պաշտոնապես քաղաքական ապաստան է խնդրել մեզնից»,- նշել է արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեքսիկայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Բոլիվիայում «Մորալեսի կյանքն ու առողջությունը վտանգի տակ են»:

«Մենք արդեն կապվել ենք Բոլիվիայի արտգործնախարարության հետ, որպեսզի միջազգային նորմերի համաձայն երաշխավորվի Մորալեսի անվտանգ տեղափոխությունը»,- հավելել է Էբրարդը:

Ի դեպ, Մորալեսն արդեն լքել է երկիրն ու մեկնել է Մեքսիկա: 

«Ինձ համար ծանր է լքել երկիրը քաղաքական դրդապատճառներով... Շուտով ես կվերադառնամ ավելի շատ ուժով ու էներգիայով»,- Twitter-ում գրել է նախկին նախագահը: 

Հիշեցնենք՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո նախօրեին հրաժարական է տվել: 



 Պիտակներ
         Էվո Մորալես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon