Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է

Աշխարհ 17.02.2021   16:33   40

Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտն արձանագրել է Սիցիլիայի արեւելյան ափին Էթնա հրաբխի նոր ժայթքում:

Ակտիվության հերթական սաստկացումն սկսվել Է տեղական ժամանակով16:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին) եւ ուղեկցվել լավայի շատրվաններով ու հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ, որը հսկայական ամպ Է գոյացրել՝ խառնարանի վրա բարձրանալով մոտավորապես մեկ կիլոմետր:

Ժայթքումը գրանցվել Է հրաբխի հարավարեւելյան լանջին, որով շիկացած լավայի հոսքերն իջնում Էին ծովի մակերեւույթի նկատմամբ մինչեւ 2 հազար մետր բարձրությամբ: Ժայթքումը բնութագրվում Էր ոչ մեծ պայթյուններով, հրաբխային ռումբերի եւ բավական խոշոր չափի շիկացած խարամի կտորների արտանետմամբ: Ապարի այդ կտորները մի քանի բնակավայրեր են ավերել հրաբխի մերձակայքում:

 


 Պիտակներ
         Էթնա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb