ԵՏՄ-ում կստեղծվի թվային էկոհամակարգ

Իրադարձային 19.01.2019   09:15   399

Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստը, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանդիպումը վարում էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. այս տարի ԵՏՄ մարմիններում նախագահությունը փոխանցվեց Հայաստանին:

ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են ինտեգրացիոն միավորման զարգացման հեռանկարները, թվային էկոհամակարգի մշակումը`ապահովելու ԵՏՄ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորումը և զբաղվածությունը, թվային նախագծերի իրականացման կարգը և մի շարք այլ հարցեր:

ԵՏՀ Խորհուրդը որոշում է կայացրել ԵՏՄ-ում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի վերաբերյալ:

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ԵՏՀ Խորհուրդը քննարկել է ինտեգրացիոն համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացումը և ինտեգրացիայից քաղաքացիների և գործարարների համար օգուտների ապահովումը: Մասնավորապես, խոսքն այնպիսի նախագծերի մասին է, ինչպիսիք են Միության շրջանակներում քաղաքացիների և կազմակերպությունների միջև դրամական փոխանցումների համակարգի զարգացումը, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի ներքին առևտրի մեջ լոգիստիկայի և մեծածախ բաշխման մեխանիզմների կատարելագործումը:

Ինչպես ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն է հայտնել՝ Հանձնաժողովի Խորհրդի արդյունքներին նվիրված ճեպասուլիսում՝ «Խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողովին մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն նախագծերի իրականացման, առաջարկել այդ ծրագրերի արդյունավետության գնահատման չափանիշներ»: Ձեռք է բերվել համաձայնություն, որ Միության մյուս երկրներն իրենց ինտեգրացիոն ծրագրերը կներկայացնեն հաջորդ ԵՏՀ Խորհրդին:

Հաստատվել է ԵՏՄ երկրների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ապահովման համար թվային էկոհամակարգի մոդելի մշակման նախաձեռնության հետագա զարգացումը, ինչպես նաև այս թեմայով հետազոտություն անցկացումը:

Եվրասիական էլեկտրոնային գործակալություն ստեղծելու նախաձեռնությունն առաջ է քաշել Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը։ «Էլեկտրոնային գործակալությունը թույլ կտա մի կողմից գործատուին , մյուս կողմից այն ֆիզիկական անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, այս հարթակում աշխատատեղեր գտնել և պայմանագրեր կնքել»,- կարծում է Տիգրան Սարգսյանը։ Նա նշել է, որ այս բավական հեռանկարային նախագիծը ստացել է ԵՏՀ խորհրդի անդամների հավանությունը, և կստեղծվի մարմին, որը կզբաղվի նախագծի տեխնիկական փաստաթղթավորմանբ։

ԵՏՀ խորհուրդը ձևավորել է Եվրասիական տեխնոլոգիական հարթակ՝ «Էներգետիկա և էլեկտրիֆիկացիա», որի հիմնադիրներ են դարձել Բելառուսի, ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ինը ձեռնարկություններ և գիտական ինստիտուտներ։

Նոր հարթակի գործունեության հիմնական ուղղությունները կլինեն էներգետիկ մեքենաշինությունը, էլեկտրիֆիկացիան, ինչպես նաև այնպիսի «խելացի» էլեկտրական ցանցերի ստեղծումն ու տարածումը, որոնք կապահովեն ցանցում տարատեսակ էներգիաների աղբյուրների աշխատանքը։ Ծրագրվում է զարգացնել և օգտագործել հեռավոր օգտագործողների համար էլեկտրամատակարարման նորացվող աղբյուրները

Ներկայում արդեն գործում են 14 եվրասիական տեխնոլոգիական հարթակներ՝ տիեզերական տեխնոլոգիաների, կենսաբանության, բժշկության, ֆոտոնիկայի, բնապահպանության, սննդային և վերամշակման արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում։ Հանձնաժողովը ծրագրում է շարունակել առաջնահերթ եվրասիական հարթակների ձևավորումը։

ԵՏՀ խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել առանձին տեսակի ձկների ներկրման տուրքերը՝ 10 տոկոսից հասցնելով մինչև 0 տոկոսի, ինչը կամրապնդի միության ձկնարդյունաբերական ձեռնարկությունների մրցունակությունը, կնպաստի դրա հետագա զարգացմանը։

ԵՏՀ խորհուրդի կողմից հաստատված ժամկետներում նոր տիպային սխեմաների դրույթները կիրականացվեն ԵՏՄ ավելի քան 40 տեխկանոնակարգերում, ինչը թույլ կտա երաշխավորել պրոցեդուրաների հավասարությունը։

ԵՏՀ խորհրդում նաև քննարկվել է վերազգային ձեռնարկությունների ձևավորման եվրոպական փորձը և այն առավելությունները, որ արտադրողների առաջընթացի համար ստեղծում է այսպիսի իրավական դաշտը։ «Մենք ուսումնասիրել ենք այն ձեռնարկությունների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու Եվրոպական միության փորձը, որոնք աշխատում են մի քանի երկրների տարածքում, որպեսզի իրավական դաշտ ապահովենք եվրասիական բրենդների համար»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։



 Պիտակներ
         ԵԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon