ԵՏՄ-ն և Եգիպտոսն ավարտել են Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը

Աշխարհ 18.01.2019   09:45   430

Եվրոպական տնտեսական միության և Եգիպտոսի միջև Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը կայացել է հունվարի 15-17-ը՝ Կահիրեում։

Բանակցությունների սկզբի հետ կապված՝ Կահիրե են ժամանաել Հայաստանի փոխվարչապետ, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԵՏՀ տնտեսական հարցով կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան։ Կողմերը քննարկել են համաձայնագրի հիմնական դրույթները, ընդգծել են համաձայնեցված դիրքորոշումները և կազմել հետագա աշխատանքի գրաֆիկը։

ԵՏՄ-ն և Եգիպտոսը համաձայնագրով նախատեսված հարցերի ողջ սպեկտրի հանդեպ կառուցողական դիրքորոշում են ցուցաբերել և հաստատել են լիաֆորմատ առաջադեմ համաձայնագիր կազմելու իրենց ձգտումը, որն ուղղված է առևտրի պայմանների կանխատեսելիության որակյալ ապահովմանը, առևտրային կարգավորման թափանցիկությանը։ Առևտրային համաձայնագիրը ԵՏՄ երկրների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի։ ԵՏՄ երկրների և Եգիպտոսի միջև առևտրաշրջանառությունը 2018թ․ տասը ամիսների ընթացքում կազմել է 5,8 մլրդ ԱՄՆ դոլար, 2017թ․ նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ տեղի է ունեցել 21,2 տոկոս աճ։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Վերոնիկա Նիկիշինայի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլի և առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասարի հետ։ Կողմերը նշել են ապագա համաձայնագրի դերը ԵՏՄ երկրների և Եգիպտոսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում և պատրաստակամություն են հայտնել բանակցությունների հաջող առաջընթացի համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել պատվիրակություններին։



 Պիտակներ
         Եգիպտոս, ԵՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon