Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է «Սերժի Վաչոյի» գործով դատարանի որոշումը

Իրադարձային 24.06.2019   13:46   166
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի:  

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից:

Հիշեցնենք, որ դատարանը պարտավորեցրել էր հանձնաժողովին ոչնչացնել Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։

Մհեր Հակոբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դատարանի վճիռն ու իրենց հայցը, ըստ էության, համընկել են. «Մեր հայցը բավարարվել է այն հիմքով, որ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած  ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հետեւաբար՝ Էթիկայի հանձնաժողովը իրավասու չէր ընդունելու այդ հայտարարագրերը»:

Ինչ վերաբերում է դրանք ոչնչացնելուն, ըստ փաստաբանի՝ դա բխում է Սահմանադրությունից եւ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքից, սակայն քանի դեռ հանձնաժողովը բողոքարկում է դատարանի որոշումը, հայտարարգրերը չեն ոչնչացվի:

Նշենք, որ հունիսի 12-ին գործն ուղարկվել է Վարչական վերաքննիչ դատարան: Նիստը օրը դեռևս հայտնի չէ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Սերժի Վաչոյ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon