Եթե ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ ավելի նուրբ է․․․
Քաղաքականության մասին աֆորիզմներ
Ամեն մի ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն, ինչպիսին վաստակել է (Ժոզեֆ Մեստր):
Եթե ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ ավելի նուրբ է, մի փորձեք մտնել քաղաքականություն (Ֆրանկլին Ռուզվելտ):
Ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները դադարում են հարգել օրենքները՝ ինչպես գրված, այնպես էլ չգրված (Պլատոն):
Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ինչպես են հաշվել (Ի. Ստալին):
Հեղափոխությունները հորինում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները (Բիսմարկ):
Քաղաքական գործիչները սիրով կամ ատելությամբ չեն ղեկավարում. նրանց ուղղություն է տալիս շահախնդրությունը, այլ ոչ թե զգացմունքները (Չեստերֆիլդ):
Քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ (Հորաս Ման):
Քաղաքականության մեջ, ինչպես և սիրո, հաշտության պայմանագրեր չեն լինում, լինում են միայն զինադադարներ (Լևիս):
Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց ճանաչել, պետք է նաև սիրել նրանց (Գրաֆ):
Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների (Վոլտեր):
Ցանկացած խնդիր ունի լուծում: Միակ դժվարությունը կայանում է նրանում, որպեսզի գտնել այն (Էվվի Նեֆ):
Կյանքում ոչ մի դժվար բան չկա: Այդ մենք ենք դժվար: Կյանքը պարզ բան է և դրանում ինչն ավելի պարզ է, դա էլ ավելի ճիշտ է (Օսկար Ուայլդ):
Աղբյուր harmonia.am
Նմանատիպ նյութեր