Եթե Բագրատյանը չապացուցեց՝ ներողություն պիտի խնդրի․ Թունյան

Քաղաքական 07.04.2021   12:53   34

Եթե Հրանտ Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել, պետական համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի:

Այս մասին, այսօր՝ ասել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը:

«Ես խուսափում եմ անձնավորված, հասցեական, որոշ մարդկանց որոշ բաներ ասելիս, բայց այս  անգամ ստիպված եմ ասել: Եթե մարդիկ, որոնք ունեն պետական կառավարման համակարգի փորձ, երկար ժամանակ ՀՀ-ում զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ, իրենց համարում են լավ մասնագետներ, տնտեսագետներ, այդ մարդիկ իրենց հանրային փոխսի նկատմամբ պետք է մաքսիմալ զգույժ լինեն եւ չասեն այնպիսի բաներ, որոնք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլեւ  միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը: Ես ասում եմ ոչ թե հակադարձելու համար, այլ այդ մարդիկ շատ վատ հասարակական մթնոլորտ են ձեւավորում եւ ազդում սպասումների վրա:

Քանի որ թեման շատ է շոշափվել, պետք է վերջնականապես փակվի թեման, իսկ եթե հարկ լինի վերաբացել, կբերաբացենք:

Շատ կոնկրետ ասում եմ, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ժամանակ նշել է, որ հրապարակվել են Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները եւ յուրաքանչյուրինը կազմել է 60 հազար դոլար: Նաեւ հայտարարել է. «Ինքը չի համարձակվում բարձրացնել ԱԺ նախագահի, պատգամավորների, վարչապետի աշխատվարձերը, բայց պարգեւավճար է տալիս ամեն ամիս: Անցյալ տարի մենք դրա համար 120 մլն դոլար ենք ծախսել, բայց մենք դրանով 2 հազար հատ փոքր ԱԹՍ կարող էինք գնել կամ 10 հատ «Տոռ» համակարգեր, որոնցով կոչնչացնեինք հակառակորդի տարածքը»:

Ես չեմ ուզում անդրադառնալ մնացած պնդումներին, ասենք ոնց է հունվար-փետրվարը համեմատվում տարվա հետ, երբ իրենց պետքր  է, ինչպես է մեկ հավատում վիճակագրությանը, մեկ չէ, բայց ուզում եմ ասել, որ այս բոլոր պնդումները սուտ են: ԱԺ նախագահի, վարչապետի եկամուտների մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, նախկինում հրապարակված տվյալներում նման ինֆորմացիա չկա: 120 մլն դոլարի պրգեւավճար պետական համակարգում 2020 թվականին չի եղել»,-ասել է Թունյանը։


 Պիտակներ
         Բաբկեն Թունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb