Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք. Ռոմանոս Պետրոսյան

Տեսանկյուն 02.07.2020   13:58   297

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։

Անցյալ տարի ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյան-ի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս տարածաշրջան և տեղում միտք հղացանք՝ այս գոտին սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել և դարձնել քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով եւ կանաչապատ ճեմուղիներով։

Շնորհավորում եմ մեր սիրելի եղվարդցիներին.

Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը (30%/70% պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք»։



 Պիտակներ
         Ռոմանոս Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb