Էստուկյան․«Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան»

Իրադարձային 14.10.2020   21:15   60

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանը «Euronews»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։ 

Էստուկյանը նշել է, որ տարիներով շարունակվող պատերազմը համաձայնագրով չհանգուցալուծվելու պատճառը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի հետևանքով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ։ Նրա կարծիքով՝ այդ երկրները սատարում են ոչ թե խաղաղությանը, այլև փակուղուն։

Պոլսահայ գործիչը, անդրադառնալով արցախա-ադրբեջանական պատերազմի շուրջ Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը, հայտնել է․ 

«Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան»։  

Էստուկյանը նկատել է, որ Թուրքիան վերջին 6 տարում փոփոխություններ է կրել։ Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ այդ երկրում վերացել են աշխարհիկ և ժողովրդավարական կառույցները։ 

Նա ճիշտ չի համարում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի` հավելելով, որ այդուհետ բավական դժվար է թվում, թե Հայաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ կկառուցեն։  

Ինչ վերաբերում է այս պատերազմի պատճառով Թուրքիայում տարածված ատելության խոսքին, ապա նա այդ ամենը կապում է ազգայնականության հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Բագրատ Էստուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb