Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել
Էստոնիայի վարչապետ, Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում կուսակցությանն առնչվող կոռուպցիոն սկանդալի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակների կարգավորման համար ստիպված ես կատարել շատ դժվար ընտրություն:
Այսօր ստեղծված իրավիճակում, Ելնելով սեփական սկզբունքներից՝ որոշել եմ հեռանալ Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից:
Այս որոշումն ընդունվել է Ցենտրիստական կուսակցության վարչության եւ խմբակցության, ինչպես նաեւ մերձավոր գործընկերների հետ խորհրդակցություններից հետո: Տարբեր լուծումներ էին հնարավոր թվում, բայց դրանցից միայն մեկն էր ճիշտը»,- գրել է Ռատասը Ֆեյսբուքի միր էջում։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր