էսկիմոյի միջազգային օրն է

Օրացույց 24.01.2019   10:00   430

Հունվարի 24-ը նշվում է որպես Էսկիմոյի միջազգային օր (International Eskimo Pie Day)։

Օրվա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ 1922 թվականին հենց այդ օրը ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքների խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացավ էսկիմոյի արտոնագիրը։
Էսկիմոն փայտի վրա ամրացված ու շոկոլադե գլազուրով պատված սերուցքային պաղպաղակ է։ Եվ չնայած այն հազարամյակների պատմություն ունի (կարծիք կա, որ դեռ Հին Հռոմում կայսր Ներոնը այսպիսի սառը դեսերտ էր վայելում), բայց էսկիմոյի ծնունդը համարվում է հենց հունվարի 24-ը։

Պաղպաղակի այս տեսակի հայտնագործողի հետ կապված մի քանի վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ էսկիմոյի հեղինակը խոհարար Քրիստիան Նելսոնն է, որը մտածել է սերուցքային պաղպաղակը պատել շոկոլադով ու նրա համար անուն է որոշել՝ «Eskimo Pie»։ Դա տեղի է ունեցել 1919-ին, իսկ 3 տարի անց նա իր գյուտի համար արտոնագիր է ստացել։

Մյուս վարկածով՝ այս բառն առաջ է եկել ֆրանսիացիներից, ովքեր այդ անվանումն են տվել երեխայի կոմբինեզոնին, որը նմանեցրել են էսկիմոների հագուստին։ Դա է պատճառը, որ պաղպաղակի «մարմինը» գրկող շոկոլադե կոմբինեզոնը ստացել է «էսկիմո» անունը։



 Պիտակներ
         Միջազգային օրեր, հունվարի 24


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon