Ես սխալվել եմ. Քրիստ Մանարյան
«Իմ ընկերներ, ներկա ու նախկին, ինձ ճանաչող ու չճանաչող մարդիկ, ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգեւորություն ու խանդավառություն կիսելիս՝ հնարավոր ա սխալվել: Ես սխալվել եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը:
«Ներողամտություն հայցելը թվում ա ինքնախաբեություն, թող անսխալականներն ինձ չներեն: Որակավորումներն ու վիրավորանքներն էլ թող մնան հնչեցնողների խղճին: Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը»,-գրել է նա:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր