Ես հաշվետու չեմ ԱԺ–ին. ԲԴԽ նախագահ

Իրադարձային 03.03.2021   11:50   46

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ ամբիոնից հրաժարվեց պատասխանել  իշխող ուժի քաղաքական հարցերին։ Նա այդ մասին ասաց ի պատասխան իմքայլական Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե «էլ ինչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ Ձեր նոյեմբերի 15–ին արված հայտարարությունը քաղաքական էր»։

«Երեկ ես ևս մեկ անգամ ուսումնասիրեցի Դատական օրենսգիրքը, ԱԺ–Կանոնակարգ օրենքը եւ տեղեկացնում եմ ձեզ, որ ԲԴԽ–ն, ԲԴԽ–ի նախագահը եւ դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ–ին, հետեւաբար ես պարտավորություն չունեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերին։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար  ես ներկայացել եմ ԱԺ»,– ընդգծեց ԲԴԽ նախագահը։


 Պիտակներ
         ԲԴԽ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb