Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը․Հարությունյանը դժգոհ է

Իրադարձային 21.05.2019   15:00   49
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժգոհություն հայտնեց, որ 2 բուհերի ղեկավար կազմից ոչ մեկը ներկա չէ:

 «Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ նրան հրավեր չի գնացել, նրան հրավիրել եք հոդված տպագրելու, ինչ-ինչ հանգամանքներով չի ներկայացրել, բայց դա ընդհանրապես կապ չունի: Ձեր բոլոր ուղերձներն ուղղված են նաև ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին: Այդ բուհի ղեկավարը կամ ղեկավարությունից այստեղ մարդ չկա»,- ասաց նա:

Ի պատասխան՝ նախարարին տեղեկացրին, որ հրավերն ուղարկված է:

    «Հրավեր ուղարկել ենք Տնտեսագիտականի և Ագրարային համալսարանի ռեկտորներին, բայց ոչ մեկը չի արձագանքել»,-ասաց գիտաժողովի կազմակերպիչներից մեկը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon