Ես 400 խաղաղապահ ժամանել է Արցախ

Իրադարձային 13.11.2020   11:37   35

«Վեստի»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ժամանել է ևս 400 խաղաղապահ։ 

Խաղաղապահ գործողության իրականացման մեկնարկից սկսած արդեն ռազմա-տրանսպորտային ավիացիան իրականացրել է 56 թռիչք, տեղափոխելով խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար՝ 800 զինվորականի, 119 միավոր տեխնիկա և ուղղաթիռներ։

Ըստ ձեռք բերված համաձայնության, խաղաղապահների թիվը կազմելու է շուրջ 2000 զինվորական, որոնք հսկելու են կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb