Էրզրումում բացվել է Թուրքիայի միակ սառցե քանդակների թանգարանը

Աշխարհ 17.09.2020   22:45   386

Թուրքիայի  Էրզրումում (պատմական Կարին) քաղաքում բացվել է երկրում միակ սառցե իրերի և քանդակների թանգարանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ թանգարանը բացվել է Աթաթուրքի համալսարանի և Հյուսիսարևելյան Անատոլիայի զարգացման գործակալության կողմից` համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում:

Թանգարանի ցուցահանդեսային տարածքը 400 քառակուսի մետր է՝ բազմաթիվ սառցե քանդակներով: Ցուցահանդեսը նվիրված է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կանխմանը, այդ իսկ պատճառով թանգարանը բացվել է հենց հուլիսի 15-ին:



 Պիտակներ
         սառցե քանդակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb