Երթուղայինի վարորդները գործադուլ են անում. ուղիղ

Իրադարձային 10.02.2020   11:18   366

Երևանում տաս երթուղի սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդները գործադուլ են անում, նրանք մեքենաները դուրս չեն հանել ավտոպարկից:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ տաս երթուղի՝ 1, 10, 12 և ևս մի քանի համարը սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդները հրաժարվում են  աշխատել:

«Մի մասնավոր ուղևորափոխադրող ընկեություն, որը սպասարկում է տաս երթուղի, բարձրացրել է այսպես կոչված պլանը օրական 1500 դրամով: Վարորդներին ձեռնտու չէ: Պատճառն այն է, որ միջին աշխատավարձը բարձրացնելու բերումով վարորդների աշխատավարձը բարձրացրել է, բայց միաժամանակ կազմակերպությունը բարձրացրել է պլանը, ինչն էլ խնդիր է առաջացրել»,- ասաց նա:

Հ.Կարապետյանի խոսքով, այժմ քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միջնորդում է, որպեսզի խնդիրը հնարավորինս արագ հարթվի, ուղևորափոխադրումները վերականգնվեն:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ երթուղիներն այլ տրանսպորտային միջոցներ սպասարկեն, մինչև հարցը լուծվի, նա պատասխանեց, որ ընթացքում նաև այդ հարցերը կքննարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում։



 Պիտակներ
         Երթուղայինի վարորդներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon