Երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն փոխանցելու նախագիծն ընդունվեց

Իրադարձային 23.10.2019   11:04   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ստացավ  83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայներ։

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկների հիման վրա նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվել է, որ կառավարությունը կսահմանի ամսական և տարեկան առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի միևնույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն: Այսինքն` լինելու է սահմանափակում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սիսակ Գաբրիելյանը՝ կառավարության հետ նախնական քննարկման արդյունքում կսահմանվի, երևի, ամսական ոչ ավել, քան 1 և տարեկան ոչ ավել, քան 10 էլեկտրոնային հաղորդում՝ 1 անձի կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         տրանսպորտային միջոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon