Երթևեկության փոփոխություն Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում

Իրազեկիչ 31.07.2020   09:45   455

Տեղեկացնում ենք, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երեւան քաղաքի Ռուբինյանց եւ Սեւակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթեւեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը եւ դեպի Սեւակի փողոց ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ, կարգելվի Ռուբինյանց փողոցի 1-ին եւ Սեւակի փողոցի 2-րդ երթևեկելի գոտիներից ուղիղ երթեւեկությունը։



 Պիտակներ
         Երթևեկության փոփոխություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb