Երշիկի հյուրանոց Գերմանիայում
Երշիկի հյուրանոց է բացվել Գերմանիայում՝ Նյուրնբերգի մերձակայքում: Տեսանյութում ցուցադրված է տպավորիչ արտ-օբյեկտը, որը նաև կարելի է անվանել բուսակերի «սարսափելի երազ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բավարիան գարեջրի և երշիկների հանրաճանաչ երկրամաս է: Ուստի զարմանալի չէ, որ տեղի բնակիչներն օգտագործում են իրենց հայրենիքի հիմնական «խաղանիշերը» զբոսաշրջիկների գրավելու համար: Այստեղ կան շատ օբյեկտներ՝ կապված փրփրուն ըմպելիքի և մսամթերքների հետ, իսկ վերջերս հայտվել է իր տեսակի մեջ միակ Bratwurst «երշիկի հյուրանոցը», որի մոտով անցնելն այնքան էլ հեշտ չէ: Այդ ոչ մեծ հյուրանոցն անվանել են ավանդական բավարական երշիկների պատվին: Հյուրանոցը պարզապես այն վայրը չէ, որտեղ կարելի է կանգ առնել գիշերելու: Այնտեղ գործում են նաև երշիկի արտադրամաս, երշիկեղենի խանութ և բավարական ռեստորան:
Նմանատիպ նյութեր