Երուսաղեմում փակվել է Տիրոջ գերեզմանի տաճարը

Աշխարհ 26.03.2020   10:41   177

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը 1 շաբաթով փակվել է։ Այս մասին ասել է Երուսաղեմի կաթոլիկ օրդինարների ասամբլեայի ներկայացուցիչ Բադի Աբու Նասարը Reuters-ի հետ զրույցում։ Նշվում է, որ սահմանափակումը կարող է երկարաձգվել։

Նասարի խոսքով՝ որոշումն ընդունվել է իսրայելական ոստիկանության և եկեղեցական առաջնորդների հանդիպումից հետո։

Քանի որ տաճարը փակվում է Զատկի նախաշեմին, եկեղեցին չի բացառում տոնական միջոցառումների անցկացումն այլ վայրերում՝ նոր համաճարակաբանական կանոնների շրջանակում։

Իսրայելի իշխանությոնները պատրաստ են երկիրը լիարժեք արգելափակել՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Երկրում վարակված է ավելի քան 2300 մարդ, կա 5 զոհ։



 Պիտակներ
         Տիրոջ գերեզման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon