Երուսաղեմի համախտանիշ

Հոգեբանական 14.07.2020   21:45   1186

Երուսաղեմի համախտանիշը ոչ հաճախ հանդիպող հիվանդություն է, որը մեծամասամբ կապված է մշակութային ավանդույթների և կրոնի հետ։

Սրա ժամանակ այցելուները տարօրինակ վարք են դրսևորում․ ոմանք սկսում են քարոզել, ոմանց թվում է, թե իրենք Հիսուս Քրիստոսն են, իսկ որոշներն էլ իրենց գցում են մեքենայի տակ։ Այս վիճակը ունի մասնագիտական տարբեր բացատրություններ, բայց դրանցից և ոչ մեկը ամբողջովին չի կարողանում բացատրել այս երևույթը։

Եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրվել 1990-ականների սկզբին, որպեսզի բնութագրի զբոսաշրջիկների և ուխտագնացների հոգեպաթոլոգիկ առանձնահատկությունները, մասնավորապես ԱՄՆ-ի և Եվրոպայի զբոսաշրջիկների, ովքեր այցելում են սուրբ վայրեր։ Հոգեպաթոլոգիկ ապրումների բովանդակային ասպեկտը իր մեջ ներառում է կրոնական-առասպելական պատկերացումներ, որոնք կապված են սուրբ վայրերի հետ։

Հուդայական մշակույթի հետ կապված այցելուների դեպքում սա ավելի հաճախ դրսևորվում է Հին քաղաքում՝ Լացի պատի մոտ, կամ էլ այլ սուրբ վայրերում, որոնք կարևոր կրոնական նշանակություն ունեն հրեաների համար, քրիստոնյաների դեպքում սա դրսևորվում է այն վայրերում, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի կյանքի, խաչելության և հարության հետ, օրինակ Գաղտնի երեկոյի վայրը։

Ինչպես ցույց է տալիս Լ․ Պերեզը՝ սա չի տարածվում հիվանդի կրոնական-մշակութային նույնականացման սահմաններից դուրս։ Օրինակ քրիստոնյաները իրենց նույնացնում են Հիսուս Քրիստոսի հետ, իսկ մուսուլմանները՝ Մուհամեդ մարգարեի, նրա զորքի, առաջնորդների հետ։

Առանձնացնում են այս հիվանդության 3 հիմանկան տեսակներ ՝

1. Փսիխոտիկ, որը բնորոշ է այն անձանց, ովքեր նախկինում տառապել են էնդոգեն փսիխոզով։

2. Սահմանային, որը բնորոշ է ոչ ավանդական կրոնական խմբերին կամ էլ միայնակ ուխտագնացներին։

3. Դիսկրետ, որը բնորոշ է այն անձանց, ովքեր չեն տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb