Երկրում փորձում են քաոսային վիճակ ստեղծել

Քաղաքական 06.06.2019   12:28   177
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Մարդիկ կան որոշում են երկրում քաոսային վիճակ ստեղծելու համար մամուլում գրել, որ իշխանությունը հողեր է վաճառել, չեն հարգում ապրիլյան պատերազմի մասնակիցներին ու նման բաներ։ Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում ՀՀ-ի դեմ և նրանց անուն-ազգանունները կոնկրետ հայտնի են։ Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է», - այսօրվա կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ԿԳՆ Արայիկ Հարությունյանի ներկայացրած տեղեկատվությանը։

Վերջինս հայտնել է, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, իբրև թե նախարարությունը չեղարկել է ապրիլյան մասնակիցների և հերթապահություն կատարածներին վարձի 20 տոկոս զեղչը չեղարկելու մասին։

«Նման բան չէր կարող լիներ, ըստ ընթացակարգի՝ այս գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ բոլոր դիմումները հավաքագրված են եղել, փոխանցումներն էլ կատարված, սակայն ըստ հրապարակումների բուհերում քաոսային իրավիճակ է և ապրիլյանի մասնակիցներին ու հերթապահ իրականացրածներին չեն թողնում մասնակցել քննություններին», - ասաց Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ նախարարությունը նման որոշում չի կայացրել։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ազգային անվտանգության խնդիր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon