Երկրաշարժ Ստամբուլում

Աշխարհ 25.09.2020   12:45   46

Սեպտեմբերի 24-ին ներկայիս Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մարմարաէրեղլիսիի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16։38-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 18․87 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մարմարա ծովի ափամերձ շրջաններում, մասնավորապես Ստամբուլում՝ նույն ուժգնությամբ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։



 Պիտակներ
         երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb