Երկրաշարժ Էգեյան ծովում

Աշխարհ 06.11.2020   14:00   50

Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 8․32 կմ խորության վրա։

Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։

Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։ 


 Պիտակներ
         երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb