Երկրագնդի կողքով հսկա աստերոիդ է անցել

Աշխարհ 07.08.2020   22:45   229

Երկիր մոլորակից անվտանգ հեռավորությամբ 2009 PQ1 անվանումն ստացած աստերոիդ է անցել, որի երկարությունը մասնագետները գնահատում են 84-190 մետրի սահմանում:

РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի աստղացուցարանի (պլանետարիում) գիտական գծով տնօրեն Ֆաինա Ռուբլյովային, հայտնում է, որ երկնային մարմինը մեր մոլորակի կողքով պետք է անցներ 19:35-ին։

Ավելի վաղ մասնագետները հայտնել էին, որ երկնային մարմինը որևէ վտանգ չի ներկայացնում Երկրի բնակիչների համար, քանի որ այն անցում է Երկրի մոտով 4 մլն կմ հեռավորությամբ:

Երկնային մարմինը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսին:



 Պիտակներ
         աստերոիդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb