Երկուստեք կարևորվել է համագործակցությունը

Իրադարձային 14.09.2019   14:18   172
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարարի տեղակալները հանդիպել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ:

Շնորհավորելով պատասխանատու և կարևոր այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարի տեղակալները գործընկերոջն են ներկայացրել ոլորտի խնդիրները և նախարարության որդեգրած քաղաքականությունը:

Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ոլորտային պատասխանատուներին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու առնչությամբ և  հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի  և տեսչական մարմնի կողմից իրականացվող մոնիտորինգի ու վերահսկողության արդյունքում հնարավոր կլինի մի կողմից վեր հանել հիմնախնդիրները, մյուս կողմից` դրանց տալ լուծումներ:

 Քննարկվել են վերջին շրջանում կատարված փոփոխությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ռազմավարություն մշակելու դրույթները:  

Հանդիպման մասնակիցները կարևորել են երկուստեք սերտ համագործակցության անհրաժեշտությունը` սանիտարահամաճարակաբանական, բժշկական օգնության որակի, դեղերի քաղաքականության, լիցենզիոն և այլ  ոլորտներում` ընդգծելով, որ միասնական ջանքերի շնորհիվ` առողջապահության համակարգում լուրջ հաջողություններ կգրանցվեն` կարգավորման և վերահսկողության առումով: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար նմանատիպ կառուցողական հանդիպումներ ունենալ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         համագործակցություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon