Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Աշխարհ 14.04.2021   17:25   48

Ապրիլի 14-ի ցերեկը տասը րոպե ընդմիջումով երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ծառայության կայքում:

Ցնցումների մագնիտուդը կազմում Է 4,7 եւ 3,5: Էպիկենտրոնը գտնվել Է Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Պետրոպավլովսկ-Կամչատկայից 177 կիլոմետր հեռավորությամբ:

Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունում նշել են, որ զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Կամչատկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb