Երկու երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել

Իրադարձային 13.01.2021   12:33   38

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21 և 26-ամյա կանայք 2019թ. օգոստոսին ծանոթացել և մինչև նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երևանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետև վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 27-ը, պարբերաբար պահանջել և մաս-մաս ստացել են խոշոր չափերի հասնող` ընդհանուր շուրջ 1.000.000 ՀՀ դրամ:

2020թ. հունվարի 10-ին` նույն սպառնալիքով հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երևան քաղաքի Թևոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb