Երկու ավտոմեքենաների բախումից տուժել են 8 քաղաքացիներ

Իրադարձային 07.01.2020   13:09   245
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) և «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Մ.-ն, ուղևորները՝ Զինա Մ.-ն (ծնված 1965 թ.) և Ինգա Ա.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Դ. և Զ. Մ.-երը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ: «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ռիտա Մ.-ն (ծնված 1993 թ.), Անգելինա (ծնված 2013 թ.), Աննա (ծնված 2012 թ.), Աիդա (ծնված 1970 թ.) և Ահարոն (ծնված 1968 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Վարդուհի Մ.-ին (ծնված 1973 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Բժիշկները Դավիթ և Զինա Մ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ինգա Ա.-ի, Ռիտա Մ.-ի, Անգելինա, Աննա և Ահարոն Գ.-երի առողջական վիճակը՝ բավարար, իսկ Աիդա Գ.-ի առողջական վիճակը չի հաջողվել պարզել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon