Երկօրյա համաժողով` ակնաբուժությունը, նեոնատոլոգիան և ներզատաբանությունը թեմայով

Իրադարձային 10.06.2019   18:23   168
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ս.թ. հուլիսի 22-23-ին Երեւանում, ՀՀ  տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը: Համաժողովին կմասնակցեն եւ ելույթներով հանդես կգան վերոնշյալ ոլորտների մասնագետներ համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:

Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), ՀՀ առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել՝  ներկայացնելու եւ քննարկելու ակնաբուժությանը եւ հարակից ոլորտներին առնչվող տեղական եւ միջազգային ժամանակակից փորձը:

Համաժողովի առաջին օրը (հուլիսի 22, երկուշաբթի) կմեկնարկի լիագումար նիստով, որտեղ կներկայացվեն ՀԱՆ-ի եւ առանձքային գործընկերների ընթացիկ ծրագրերը, ապա տեղի կունենա երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:

Համաժողովի երկրորդ օրը (հուլիսի 23, երեքշաբթի) տեղի կունենա երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված ակնաբուժությանը եւ ներզատաբանությանը:

Համաժողովը կներառի նշված ոլորտներում նոր հետազոտությունների եւ լավագույն փորձի ներկայացում եւ թեմատիկ քննարկումներ: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգներից, ներզատաբաններից եւ խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական կլինի նաեւ առողջաահական համակարգի պատասխանատուների եւ քաղաքականություն մշակողների համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. հուլիսի 5-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.amհասցեին` նշելով անուն/ազգանուն, հաստատություն եւ կոնտակտային տվյալներ:

Ներկայացման (ելույթ կամ պոստեր) ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչեւ ս.թ. հունիսի 10-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am հասցեին` անուն/ազգանուն, հաստատություն, կոնտակտային տվյալներ, ինքնակենսագրություն (հայերեն), 1 լուսանկար եւ ներկայացման համառոտագիրը: Հանձնաժողովը կընտրի համաժողովին ներկայացվող նյութերը եւ կապ կհաստատի ընտրված թեկնածուների հետ:

Համառոտագիրը պետք է ներառի գիտական նպատակ, մեթոդ, արդյունքներ եւ եզրակացություն: Ներկայացվող խնդիրը պետք է հստակ ձեւակերպված լինի եւ ունենա համապատասխան մեթոդոլոգիա: Եզրակացությունները պետք է հիմնված լինեն ներկայացված արդյունքների վրա: Համառոտագրի բովանդակությունը չպետք է նախկինում գիտական այլ համաժողովի ներկայացված կամ մասնագիտական ամսագրում հրապարակված լինի: Համառոտագիրը հանձնաժողովին ներկայացնելիս հեղինակը հավաստիացնում է, որ բոլոր համահեղինակները համաձայն են դրան: Համառոտագիրը պետք է պարունակի առավելագույնը 2.000 նիշ եւ ներկայացվի անգլերեն եւ հայերեն:

Բժշկական դեպքի նկարագրության համար համառոտագիրը պետք է ներառի նպատակ, հետազոտություն, եզրակացություն եւ կարեւորություն:

Պոստերը պետք է լինի 80սմ լայնությամբ եւ 200սմ երկարությամբ:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ aecp@aecp.am:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         համաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon