Երկնաքարի պայթյուն՝ Կամչատկայի երկնքում (տեսանյութ)

Աշխարհ 13.01.2021   23:30   226

Համացանցում է հայտնվել Կամչատկայի արևմտյան ափի մոտ երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է՝ ականատեսի կողմից նկարահանված կադրերում տեսանելի է, թե ինչպես է գիշերային երկնքում թրթռացող մեծ կետը մոտենում հորիզոնին, բռնկվում, ապա հանգում:

Փորձագետները հունվարի 10-ին Մոսկվայի ժամանակով 23.09-ին մթնոլորտ մտնող երկնաքարի ազդանշան են որսացել:

Ենթադրվում է՝ օբյեկտի տրամագիծը տասը մետրից պակաս է եղել, և պայթյունի էներգիան գտնվել է տրոտիլային համարժեքով 1-5 կիլոտոնի սահմաններում:


 Պիտակներ
         երկնաքար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb