Երկիրը կարող է առանց շերտավոր-կույտային ամպերի մնալ

Science News 28.02.2019   23:30   620

Առաջիկա 100 տարիներին Երկիրը կարող է մնալ առանց շերտավոր-կույտային ամպերի, որոնք մեր մոլորակը պաշտպանում են գերտաքացումից։ Եթե դա տեղի ունենա, կլիմայական աղետն անխուսափելի է, և դրա հետևանքներն ավելի սարսափելի և զանգվածային կլինեն, քան ամենահոռետեսական կանխատեսումներն են՝ հայտնում է BBC-ն։

Կալիֆոռնիական տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը նախազգուշացնում է, որ մթնոլորտում ածխաթթու գազի խտության աճը սպառնում է ամպային շերտի վերացմամբ, որը արևի լույսից պաշտպանում է համաշխարհային օվկիանոսի զգալի մասը։

Երբ CO2-ի խտությունը գերազանցի որոշակի ցուցանիշը, կգա բեկումնային պահը, և ամպերը կսկսեն անվերադարձ ոչնչանալ, ինչը կհանգեցնի օվկիանոսի կտրուկ տաքացմանը։

Մոտ 55 մլն տարի առաջ Երկրի պատմության մեջ արդեն եղել է նման ժամանակաշրջան։ Այն ժամանակ մեր մոլորակը այնպես էր տաքացել, որ արկտիկական ջրերում կոկորդիլոսներ էին լողում, իսկ պարզունակ կաթնասունների մեծ մասը ուղղակի ոչնչացել էր։



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon