Երկիր մոլորակի ծագման որ վարկածն է առավել իրական

Science News 02.06.2020   23:30   2214

Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի հետազոտողները մոտ են Երկրի ձևավորմանը հանգեցրած գործընթացների վերծանմանն ու ըմբռնմանը:

Երկիր մոլորակի ծագման մասին երեք հիմնական հիպոթեզ կա: Դրանցից մեկը ենթադրում է, որ Երկիրը համեմատաբար արագ է աճել (2-5 մլն տարի)՝ երիտասարդ Արեգակին շրջապատող ամպից ստանալով կյանքի համար անհրաժեշտ ջուրն ու գազը:

Մյուս վարկածում խոսվում է փոշու հատիկների մասին, որոնք Արևի ճառագայթների ներքո վերածվել են երկնային մարմինների, որոնք էլ դարձել են անհրաժեշտ միացությունների աղբյուր:

Երրորդ հիպոթեզի համաձայն՝ Երկիրը զարգացել է դանդաղ և ջրով, թթվածնով ու ազոտով հարուստ երկնաքարերի հաշվին:

Պարզելու համար, թե գիտական վարկածներից որն է առավել մոտ իրականությանը, գիտնականները վերլուծել են Երկրի կեղևում մոլորակի ձևավորման ժամանակ հավաքված նեոնի իզոտոպների հարաբերակցությունը: Նեոնն ազնիվ իներտ գազ է, որը պահպանում է իր ծագման մասին ողջ տեղեկությունը:

Արդյունքում պարզվել է, որ իզոտոպների գործակիցը, որը համապատասխանում է երրորդ՝«Երկրի կեղևի» տեսությանը, ավելի բարձր է, քան մյուս «դանդաղ զարգացման» և «փոշու տեսության» վարկածների դեպքում:



 Պիտակներ
         Երկիր մոլորակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon