Երկար քնի և սիրտ-անոթային հիվանդությունների կապը

Առողջական 15.05.2021   20:30   231

Այն չափահաս մարդիկ, որոնք նորմայից երկար են քնում, սիրտ-անոթային հիվանդությունների եւ մահվան բարձր ռիսկ ունեն, նշվում է European Heart Journal-ի հրապարակած նոր հետազոտության մեջ:

Հետազոտությանը մասնակցել է 21 երկրի՝ 35-70 տարեկան 117 հազար չափահաս մարդ:  Պարզվել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 41 տոկոս է հետազոտության այն մասնակիցների մոտ, որոնք 9-10 ժամ կամ 10 ժամից ավելի են քնել:

Սակայն սա չի նշանակում, թե առողջական խնդիրներն առաջանում են շատ քնելու արդյունքում: Նորմայից երկար քնող մարդկանց մոտ մահվան եւ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկը կարող է պայմանավորված լինել ոչ թե շատ քնելով, այլ այն հիվանդություններով, որոնք դրդում են մարդկանց ավելի շատ քնել:

Այսինքն՝ առողջական խնդիրները մեծացնում են քնելու ցանկությունն ու ժամանակահատվածը:

Ի դեպ, վերջերս մեկ այլ ուսումնասիրություն էր կատարվել, ըստ որի՝ չափից դուրս շատ կամ քիչ քունը կարող են հավասարապես վնասակար ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա:

Հետազոտությանը մասնակցել է 40 հազար մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք առցանց թեստ են լրացրել, որը մտավոր ունակությունների հետ կապված հարցեր է ներառել, ինչպես օրինակ, մտածողությունը, հիշողությունը եւ վերբալ հմտությունները: Նրանք, ովքեր միջինը  7 կամ 8 ժամ են քնում, ավելի դրական արդյունք են ցույց տվել, քան նրանք, որոնք ավելի պակաս կամ ավելի շատ են քնում: Հարցման մասնակիցների կեսը նշել է, որ սովորաբար 6,3 ժամից քիչ են քնում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ որոնք նշել են, որ 4 ժամ կամ դրանից պակաս են քնում, 9 տարով ավելի մեծ մարդու վարքագիծ են դրսեւորել: 

Մտածողությունը եւ վերբալ կարողությունները այն երկու հիմնական գործոններն են, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն քնից, այն դեպքում, երբ կարճ հիշողությունն այդքան էլ կախված չէ քնից:

Ապացուցվել է, որ մեկ օրվա քունն անգամ կարող է ազդեցություն թողնել մարդու մտածողության վրա: Մասնակիցները, որոնք թեստ հանձնելուց մեկ օր առաջ ավելի երկար են քնել, քան սովորաբար, ավելի լավ արդյունք են ցույց տվել, քան նրանք, ովքեր քնել են ավելի քիչ կամ սովորականի պես:

Աղբյուրը՝ doctors.am


 Պիտակներ
         սիրտ-անոթային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb