Երջանիկ զույգերը բացահայտել են երկարատև հարաբերությունների գաղտնիքը

Աշխարհ 14.02.2020   20:30   1196

Երջանիկ զույգերը պատմել են, թե ինչն է իրենց թույլ տալիս մնալ միասին և հարմարավետ զգալ: Այս թեմայի շուրջ ուսումնասիրությունն անցկացրել է Eharmony ծանոթությունների կայքը, որը մասնագիտանում է երկարաժամկետ հարաբերությունների համար զույգեր գտնելու բնագավառում: Այդ մասին հայտնել է The New York Post-ը:

Հետազոտության մեջ ասվում է, որ մարդիկ, որոնք երկարաժամկետ հաջող հարաբերություններ են պահպանում, ամենից հաճախ որպես գաղտնիք նշում են առողջ սեռական կյանքը և հավասար տնտեսական հնարավորությունները: Միության հուսալիությունը նաև, դատելով հարցման մասնակիցների պատասխաններից, ամրապնդում են երկու երեխայի և առնվազն 75 հազար դոլար տարեկան եկամտի առկայությունը:

«Կրթությունը և համանման քաղաքական հայացքներն այժմ ավելի կարևոր են, քան հինգ տարի առաջ»,- պատմել Է Eharmony-ի գլխավոր տնօրեն Հրանտ Լենգսթոնը: Հետազոտության արդյունքները նաև ցույց տվեցին, որ, չնայած տարբերություններին, տղամարդիկ ու կանայք կարծում են, որ «համատեղ կյանքն ամուսնությունից ավելի կարևոր է»: Դրանում համոզված է հարցվածների 70 տոկոսը:

Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ կանայք ավելի շատ գնահատում են զուգընկերոջ ֆինանսական կայունությունը այն դեպքում, երբ տղամարդիկ կենտրոնացած են արտաքինի վրա: Eharmony-ի հարցմանը մասնակցել է ավելի քան 2,3 հազար մարդ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon