Երեխաների հայտնագործույթունների օրն է

Օրացույց 17.01.2020   10:00   830

Գիտեք արդյոք, թե ինչն է միավորում ջրային դահուկները, մորթյա ականջակալները, փայտիկով մրգային պաղպաղակը և Բրայլյան շրիֆտը:

Այս բոլոր առարկաները հայտնագործել են երեխաները; Ամեն տարի մոտ 500 հազար երեխաներ և պատանիներ հայտնագործում են տարբեր տիպի համակարգչային խաղեր, ստեղծում են ռոբոտներ և տեխնիկական տարբեր միջոցներ:

Հունվարի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների հայտնագործույթունների օր (Kid Inventors’ Day):

Հատկանշանական է, որ որպես նման տոնի օր ընտրվել է նշանավոր քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը: Լողալու համար նախատեսված թիակները, որոնք հագնում էին թևերի վրա, Բեն Ֆրանկլինը հայտնագործել է 12 տարեկանում: 1718 թվականին 12-ամյա Բենջամինը լողափ է գնում ձկան լողակներ հիշեցնող երկու տարօրինակ իրերով: Չնայած, որ ընկերները նրան ծաղրում են, Բենջամինն այդ օրը նրանցից զգալիորեն արագ է լողում: Այդպես ի հայտ են եկել լողաթևերը: 15-ամյա հասակում Բենջամինը ևս մեկ օգտակար իր է տվել աշխարհին` ճոճաթոռը: Սովորական աթոռին նա փայտի տաշած, կոր կտորներ է ամրացրել: Ֆրանկլինի հայտնագործությունների պատվին էլ մանկական հայտնագործությունների օրը նշվում է նրա ծննդյան օրը:

1824 թվականին ֆրանսիացի կոշկակարի 15-ամյա որդի Լուի Բրայլը հորինել է կույրերի տառատեսակը, որը նրա անունով կոչվել է Բրայլի տառատեսակ: Մեկ տարեկան հասակում Լուին ընկել է հոր կոշկի դանակի վրա, որի արդյունքում 5 տարեկան հասակում ամբողջովին կորցրել է տեսողությունը: Սակայն Լուին սովորել է կարդալ սեփական գրերի օգնությամբ, և դրանցից օգտվում են առայսօր:

Ամերիկացի Ֆրենկ Էսպերսոնը նույնիսկ չէր էլ ենթադրում, որ ձմռանը փողոցում մոռացած լիմոնադը նրան կօգնի միլիոնատեր դառնալ: Առավոտյան լիմոնադը սառույցի էր վերածվել, իսկ Էսպերսոնին կոչում են «մրգային սառույցի» բաղադրատոմսի հեղինակ: Ֆրենկը դրա մասին, սակայն, հիշել է միայն 18 տարի անց`1923 թվականին, երբ սառեցված լիմոնադի փոքրիկ արտադրամաս է բացել: 1928 թվականին նա վաճառել է պատենտը և սկսել է ամսական կլորիկ գումար է ստանալ:

Առաջին թրթուրավոր ձյունագնացը 1922 թվականին հավաքել է 15-ամյա կանադացի Ժոզեֆ Արման Բոմբարդյեն` իր հոր հին «Ֆորդ»-ից:

Ամերիկացի դեռահաս Բեննի Բենսոնը 1926 թվականին իր նկարն ուղարկել է Ալյասկայի պետական դրոշի համար հայտարարված մրցույթին: Հենց նրա էսքիզն էլ ճանաչվել է լավագույնը և հաստատվել է որպես ԱՄՆ Ալյասկա նահանգի պաշտոնական դրոշ:

1930 թվականին 16-ամյա Ջոն Նիսսենն ստեղծել է մի անսովոր իր` երկաթե կարկասի վրա ռետինե կլանիչների օգնությամբ զինվորական բրեզենտ է քաշել: Դա դարձել է սպորտային ցատկահարթակի նախատիպը: Շուտով ցատկահարթակները սկսել են տեղադրվել սկաուտական ճամբարներով, որտեղ դրանք մեծ հիացմունք են առաջացրել:

Իսկ անգլիացի Սեմ Հյութոնը հայտնագործության համար պատենտ ստացել է դեռ 5 տարեկան հասակում: Սեմը ստեղծել է երկու կցորդներով ավել` մեծ և փոքր աղբը հավաքելու համար:



 Պիտակներ
         հայտնագործություններ, Բենջամին Ֆրանկլին, Kid Inventors’ Day, Միջազգային օրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon