Երեւանում 62-ամյա տղամարդը ծեծելով սպանել է եղբորը

Պատահարներ 25.06.2019   14:30   412
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից:

Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 12:20-ին Մալաթիայի բաժին տեղեկություն էր ստացվել, որ բնակարանում 65-ամյա տղամարդու դի կա: Արտաքին զննությամբ վնասվածքներ են հայտնաբերվել մարմնի տարբեր հատվածներում:

Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ տանը վիճաբանություն է տեղի ունեցել, եւ այդ ընթացքում 62-ամյա եղբայրը հարվածներ է հասցրել ավագ եղբորը, որը միջադեպից ժամեր անց մահացել է: Այդ տղամարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon