Երևանի հողե ճանապարհները ասֆալտապատվում են

Իրադարձային 07.10.2019   12:09   70
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս տարի քաղաքապետարանը փողոցների նորոգման ծրագրում ընդգրկեց նաև հողե ճանապարհները: Ծրագրում ընդգրկվել է նաև Ջրաշենի փողոցներից մեկը: Շուրջ 350մ երկարությամբ այս փողոցը կունենա 4-4.5 մետր լայնություն: Զրոյից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքում խստորեն հետևում են աշխատանքների որակին:

Երևանի հողե պաստառով ճանապարհների ասֆալտապատումն իրականացվեց երկու փուլով: Տարեկան ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել ավելի քան 5000 քմ, ևս 1500 քմ արվում է տնտեսման հաշվին:

Նորոգված ճանապարհները քաղաքի զարգացման կարևոր նախապայմաններից են: Այսօր սակայն Երևանում դեռևս կան հողային պաստառով փողոցներ: Դրանք հիմնականում քաղաքի ծայրամասերում են, այսպես ասած, «սեփական տների» հատվածում: Ասֆալտապատման ընթացքում առաջնահերթորեն լուծվում է փողոցների երթևեկելի հատվածի նորոգման խնդիրը:

Հողե պաստառով ճանապարհների նորոգման այս տարվա ծրագիրն ավարտվում է. դրա շնորհիվ հնարավոր եղավ Երևանի մի շարք փողոցներին երկրորդ կյանք տալ:

Քաղաքապետարանն այսօր գույքագրում է փողոցները՝ արդեն հաջորդ տարվա ծրագիրը կազմելու համար, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ասֆալտապատում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon