Երեք սաքսոֆոնահար՝ մեկ բեմում

Art News 04.11.2019   21:35   753
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի ինքնատիպ համերգ՝ երեք տաղանդավոր սաքսոֆոնահարների մասնակցությամբ:

Նոյեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Sax Time խորագրով համերգային երեկոն, որի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին ելույթ կունենան երեք երկրների տաղանդավոր սաքսոֆոնահարներ

Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում կմիավորվեն՝ հանրությանը ներկայացնելու սաքսոֆոնի ինքնատիպ երանգները:

Երեկոյին կհնչեն այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ:

Դասական համերգի այս ձևաչափն իր տեսակով ինքնատիպ է, ու անտարբեր չի թողնի հայ ունկնդրին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սաքսոֆոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon