Երեք կարեւոր հարց բարիատրիկ վիրահատության մասին. Doctors.am

Առողջական 02.03.2021   19:00   57

Ճարպակալման կամ բարիատրիկ վիրահատությունը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, որն ուղղված է ստամոքսի ծավալի փոքրացմանն ու այդ կերպ մարմնի քաշի նվազեցմանը:

1. Ինչպե՞ս է կատարվում բարիատրիկ վիրահատությունը:

Ճարպակալման կամ բարիատրիկ վիրահատությունը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, որն ուղղված է ստամոքսի ծավալի փոքրացմանն ու այդ կերպ մարմնի քաշի նվազեցմանը:

Վիրահատության ժամանակ հեռացվում է ստամոքսի մեծ կորության հատվածը: Արդյունքում՝ մարդն ունենում է բանանի չափ ստամոքս՝ 200 միլիլիտր ծավալով: Ընդունելով այդ ծավալի սնունդ, մարդը հագենում է, եւ քաղցի զգացողություն գրեթե չի ունենում: Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:

2. Ի՞նչ հետազոտություններ է պետք անցնել նախքան ճարպակալման վիրահատությունը

Վիրահատությունից առաջ կատարվում է՝

▪️պացիենտի հորմոնալ ֆոնի հետազոտություն
▪️գաստրոսկոպիա
▪️թրքական թամբի ռենտգեն
▪️թոքերի ռենտգեն
▪️սիրտ-անոթային համակարգի հետազոտություն
▪️արյան ընդհանուր քննություն
▪️ուլտրաձայնային հետազոտություն

3. Ի՞նչ կենսակերպ է պետք վարել բարիատրիկ վիրահատությունից հետո

Վիրահատության առաջին 10 օրերի ընթացքում պետք է խստորեն պահպանել բժշկի ցուցումներըեւ օգտագործել՝ յոգուրտ, կեֆիր, մածուն, արգանակ, հյութեր: Այնուհետեւ անհրաժեշտ է 15-ից 20 օր սնվել միայն խառնիչով հարված սննդամթերքով:

Բարիատրիկ վիրահատությունից հետո ոչ միայն կարելի է, այլ նաեւ ցանկալի է մարզվել, քանի որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է վիրահատությունից հետո քաշի առավել արդյունավետ նվազեցմանը:

Մարզումները կարելի է սկսել վիրահատությունից նվազագույնը 1 ամիս անց:

Աղբյուրը՝ Doctors.am


 Պիտակներ
         բարիատրիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb