Երեք բացառիկ նախագիծ Chronograph-ից՝ նվիրված հայոց գրերին

Իրադարձային 14.11.2019   21:09   133
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայոց այբուբենը հայ ժողովրդի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, ուստի Chronograph-ի համար հատկապես խորհրդանշական է արտացոլել այդ ձեռքբերումը շվեյցարական ժամագործության և իտալական զարդերի ու գրիչների արտադրության միջոցով: 

Chronograph-ի առաջին նախագիծն իրականացվել է Rebecca իտալական նորաձև զարդեր արտադրող ապրանքանիշի հետ համատեղ։ Թողարկվել են My World Alphabet հավաքածուի հայտնի կախազարդերը հայկական տառերով: Չէ՞ որ զարդը բացառիկ միջոց է ընդգծելու Ձեր վառ անհատականությունը: Այն նաև հրաշալի, խորհրդանշական նվեր կարող է լինել Ձեր մտերիմների համար:                                       Jaquet Droz ժամագործական տունը գրեթե երեք հարյուրամյակների ընթացքում ժամանակը պատկերել է զարմանքի, գերազանցության և անընդհատ նորացված ստեղծարարության դրոշի ներքո: Petite Heure Minute “Armenian letters” մոդելը հարգանքի տուրք է մատուցում հայոց գրերին:

Ձեռքով նկարված թվատախտակի վրա տառերը պատկերված են թռչունների տեսքով: Հայկական գեղագրության այս յուրահատուկ ձևը կոչվում է «Թռչնատառ»:

Chronograph-ի երրորդ համագործակցությունը Montegrappa գրիչներ արտադրող հանրահայտ իտալական բրենդի հետ է: Թողարկվել է հայոց գրերին նվիրված «Fortuna Armenian Alphabet» սահմանափակ քանակով մոդելները: Montegrappa-ի զարմանահրաշ գրիչը փառաբանում է հայոց գրերը և Մեսրոպ Մաշտոցի նշանակալի ազգային ժառանգությունը: Գրիչների վրա նրբորեն փորագրված է ամբողջ այբուբենը:

Հավաքածուն թողարկվել է գրիչների երկու տարբերակով` գնդիկավոր և ինքնահոս:                                                      Fortuna Armenian Alphabet մոդելը ստեղծվել է այն վայրում, որտեղ ավելի քան մեկ դար կերտվում են Իտալիայի լավագույն գրիչները: 

Chronograph-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների, որոնք միաժամանակ գործելով տարբեր ոլորտներում, ճանաչելի են որպես բացառիկ որակի, նորարարության ու մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու միասնական գաղափարով։

Նշենք, որ Chronograph-ը բացի Հայաստանից ներկայացված է նաև Վրաստանում։



 Պիտակներ
         հայոց գրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon