Երեք ամիսում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք

Իրադարձային 17.09.2019   12:51   102
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ  բացահայտվել է 43 դեպք:

Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 5կգ 600գ ափիոն, 596գ հաշիշ, 383գ մարիխուանա, 104գ մետամֆետամին, 29գ հերոին, 0,8գ կոկաին և 39գ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև  «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութով լիցքավորված էլեկտրոնային սիգարետի 32 մուշտուկ, թմրամիջոցների պարունակությամբ 536 հաբ, հոգեմետ նյութերի պարունակությամբ 4520 հաբ և 3 փամփուշտ:

Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցված և մաքսային կանոնների խախտմամբ հանրապետություն  ներմուծված շուրջ 10 տոննա ապրանք, 50 կգ տարբեր տեսակի դեղամիջոց և 100 բջջային հեռախոս:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մաքսային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon