Երեկվա տեղի ունեցածը համարում եմ անարգում մեր զոհված տղաների հասցեին. Նաիրա Զոհրաբյան
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ իշխանության հրավիրած երեկվա հանրահավաքին։
«Իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես տեսել եմ , թե ինչպես են նախորդ իշխանությունները կիրառել վարչական ռեսուրս, բայց, այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս 2-3 օրերի ընթացքում, վարչական այդ աննախադեպ, խայտառակ ռեսուրսի կիրառումը՝ մարզպետարաններից, թաղապետարաններից, մանկապարտեզներից, անգամ հոգեբուժարաններից, մարդկանց բերման ենթարկեց ի սատարումն իր երեկ կայացած փարթիի»,-նշել է ԲՀԿ պատգամավորը։
Երեկ Հանրապետության Հրապարկում կայացած հանրահավաքը վերջինս անվանեց անարգում Արցախի հասցեին. «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ես համարում եմ անարգում մեր 5000 և ավելի զոհված պայծառ տղանների և այս պահին գերության մեջ հայտնված տղաների հասցեին: Որևէ բացատրություն չկա այդ դըմփ-դըմփ հու-ին և այդ ցնծությանը»,- ասաց պագամավորը:
Նմանատիպ նյութեր