Երեկ երեկոյան չնախատեսված հանդիպում է կայացել Վրաստանի իշխանությունների ու ընդդիմության միջև

Աշխարհ 02.03.2021   09:44   50

Մարտի 1-ի երեկոյան չնախատեսված հանդիպում է կայացել Վրաստանի իշխանությունների ու ընդդիմության միջև։  Նախագահական պալատում կողմերի միջև հանդիպում կազմակերպելն անսպասելիորեն առաջարկել էր Թբիլիսիում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հանդիպմանը ներկա են գտնվել Շառլ Միշելը, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի գլխավորւթյամբ: Ներկա էր նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

«Մենք շատ կարևոր հանդիպումներ ունեցանք Վրաստանի վարչապետի և կուսակցությունների ղեկավարների հետ: Ես առաջարկում եմ Եվրամիության աջակցությունը՝ տարբեր հարցերի շուրջ բոլոր դրական ջանքերն ամրապնդելու համար: Երկու շաբաթ անց Բրյուսելում տեղի կունենա Վրաստանի հետ Ասոցացման խորհրդի հերթական նիստը, որտեղ կիմանանք, թե ինչ առաջընթաց է գրանցվել տարբեր հարցերի շուրջ: Հիմնական մեսիջը հետևյալն է՝ մեր ջանքերն ուղղված են վրացի ժողովրդի շահերին: Կարծում եմ, որ գերխնդիրը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական երկխոսության զարգացումը, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմակայել երկրի առջև ծառացած ամենաբարդ մարտահրավերներին: Սա է պատճառը, որ հրատապ անհրաժեշտություն կա քաղաքական ճգնաժամը լուծելու», – հայտարարել է Շառլ Միշելը:

Նրա խոսքով՝ կայացած հանդիպմամբ կատարվել է մեծ առաջընթաց, քանի որ կողմերը ցանկանում են ուժեղացնել քաղաքական երկխոսությունը`միասին լուծում գտնելու համար: Դա կարևոր քայլ է, և մենք կշարունակենք աջակցել բոլոր դրական ջանքերին, ասել է  Շառլ Միշելը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb