«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Իրադարձային 17.02.2020   11:58   294

«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է և կալանավորված, սակայն դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։ Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունը հունվարի 23-ին, ժամը 14:38-ին, ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում  հնչած կրակոցների վերաբերյալ: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո հանձնել էր զենքը և ձերբակալվել։ Նրան Էրեբունի պլազայից իր ծառայողական մեքենայով ոստիկանության բաժին էր տեղափոխել Արման Սարգսյանը:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 185-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 218֊ի 2֊րդի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով։



 Պիտակներ
         հոգեբուժարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon