Էրդողանը խոսել է Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

Հրատապ 24.03.2021   14:07   47

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 23-ին տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները, անդրադարձել են նաև տարածաշրջանային թեմաների:

Էրդողանը նշել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում երկխոսության ակտիվացման դրական դրական արձագանքները բոլորի համար տեսանելի է՝ կարևորելով այս մթնոլորտի ստեղծման մեջ Մերկելի անձնական ներդրումը: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այս իրավիճակում պետք է ջանք գործադրել, որպեսզի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարևորությունը հասկանալ չցանկացող որոշ անդամ երկրներ չփչացնեն դրանք:

Էրդողանն ասել է նաև, թե սպասում է, որ մարտի 25-26-ին տեղի ունենալիք ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովին Թուրքիայի վերաբերյալ մատուցվելիք զեկույցը կքննարկվի առկա դրական մթնոլորտից ելնելով, օբյեկտիվ ու կառուցողական տեսանկյունից:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Թուրքիայի ու ԵՄ-ի միջև 2016-ի մարտի 18-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի թարմացման, վիզային ռեժիմի ազատականացման, մաքսային միության պայմանագրի արդիականացման և անդամակցության բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին:  

Մերկելից բացի՝ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, որի ընթացում շնորհավորել է վերջինին ընտրվելու կապակցությամբ:

Իտալիայի վարչապետի հետ զրույցի ժամանակ Էրդողանը խոսել է Արևելյան Միջերկրականի, Էգեյան ծովի ու Կիպրոսի թեմաներով՝ հայտնելով, որ իրենք աջակցում են Կիպրոսում 2 ինքնիշխան, հավասար պետությունների գոյակցության տարբերակը: 

Թուրքիայի ղեկավարը Իտալիայի վարչապետին նույնպես ասել է փախստականների հարցերը կարգավորման նպատակով 2016-ին Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի թարմացման անհրաժեշտության մասին:


 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb