Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները

Աշխարհ 14.11.2019   11:05   127
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքն ԱՄՆ նախագահին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում նաև այն նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»: 

«Այդ նամակները ես վերադարձրել եմ պարոն նախագահին»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ինքն ամենաշատը տխրել է այն նամակից, որում պարզ դարձավ, որ այնպիսի «ահաբեկիչը», ինչպիսին է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի առաջնորդ Մազլյում Աբդի Շահինը, շփվել է ԱՄՆ-ի պես երկրի հետ:

«Նա մեղավոր է մեր հազարավոր քաղաքացիների մահվան համար»,- նշել է Թուրքիայի ղեկավարը:

Վերը նշված նամակը Թրամփը գրել էր Էրդողանին հոկտեմբերի 9-ին և կոչ էր արել նրան «հիմար չգտնվել»:



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon